AM
27 Հոկտեմբեր 2010 - 14:59 AMT

Թուրքիան չի կարողանում որոշակիացնել իր դիրքորոշումը հայկական սահմանի հարցում

«Նախիջևանը շատ կարևոր է մեզ համար: Ուստի, մենք կպահպանենք այն»,-լրագրողներին է հայտարարել Թուրքիայի արտաքին առևտրի պետնախարար Զաֆար Չաղլայիանը Նախիջևանի գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ավարտին: Հանդիպելով գործարարների հետ Սադարակի Դիլուջու սահմանակետում, Չաղլայիանը հայտարարեց, որ մինչ ղարաբաղյան խնդրի լուծումը Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նախիջևանում ընթանում է Ադրբեջան-Թուրքիա գործարար համաժողովը: