Թուրքական իշխանություններն ակնակալում են Ադրբեջանից, որ նա չեղյալ կհայտարարի մուտքի արտոնագրերի ռեժիմը: «Ես շարունակում եմ հուսալ: Մենք սատարում ենք այդ նախաձեռնությանը, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային տեսակետից»,-հայտարարել է Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայիանը Նախիջևանում: Ըստ նրա, թուրքական իշխանությունները ջանքեր են գործադրում նախիջևանա-թուրքական գործարար խորհրդի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանում առևտրի ազատ գոտու ստեղծման համար:
Չաղլայիանը նշել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև շարունակվում է մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման գործընթացը, բացի այդ, Թուրքիան փորձում է եվրոպական երկրներին ևս համոզել, որ նրանք ևս չեղյալ հայտարարեն մուտքի արտոնագրերը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:





