ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներկայացման ուղեցույցին, որով այդ նախագծերը կառավարության քննարկմանը հանձնելիս առաջնորդվելու են ՀՀ հանրապետական գործադիր մարմինների և պետական մյուս մարմինների ղեկավարները։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կբարձրանա կառավարման համակարգի իրավական ակտերի փորձաքննության արդյունավետությունը և քննարկման կներկայացվեն միայն հիմնավորված և պատշաճ կերպով վերլուծված առաջարկություններ։





