AM
3 Նոյեմբեր 2010 - 07:58 AMT

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան համատեղ միջուկային զենք կմշակեն

Լոնդոնում կայացած գագթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարաչապետ Դևիդ Կեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին երկու պայմանագիր են ստորագրել՝ մեկը ռազմական ոլորտում համագործակցության, մյուսը միջուկային զենքի մասին: 50 տարվա համար նախատեսված առաջին պայմանագիրը նախատեսում է միջուկային զենքի համատեղ մշակում:

Ըստ համաձայնագրի Մեծ Բրիտանիայում կգտնվի հետազոտական կենտրոնը, իսկ ֆրանսիական կողմը պատասխանատու կլինի փորձարկումների մոդելավորման համար: Միջուկային մոդելավորման կենտրոնը կկառուցվի Դիժոնից 45 կմ հեռավորության վրա: Հավանաբար, կենոտրնը կսկսի աշխատել 2014թ.:

Երկրորդ պայամանագրով նախատեսվում է համատեղ էքսպեդիցիոն զորքերի ստեղծում, որոնց կազմում հավանաբար կընդգրկվեն 5 000-ական զինծառայող ամեն կողմից: «Այսօր նոր դարաշրջան է սկսվում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության երկար պատմության մեջ»,-հայտարարել է Կեմերոնը: Յուրաքանչյուր երկիր վետո դնելու իրավունք կունենա յուրաքանչյուր կոնկրետ օպերացիայի դեպքում, հայտնում է BBC-ին: