AM
3 Նոյեմբեր 2010 - 08:06 AMT

Կալիֆորնիայի նոր նահանգապետ դարձավ նահանգի գլխավոր դատախազ, դեմոկրատ Ջերի Բրաունը

Կալիֆորնիայի նոր նահանգապետ դարձավ նահանգի գլխավոր դատախազ, դեմոկրատ Ջերի Բրաունը: Նա այդ պաշտոնում կփոխարինի հանրապետական Առնոլդ Շվարցենեգերին, որը երկու անգամ ընտրվել էր այդ պաշտոնում և չէր կարող այլևս առաջադրել իր թեկնածությունը: Բրաունն արդեն զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը 1975-83թթ.:

Նրա թեկնածությունը պաշտպանում էր Բարաք Օբաման և նահանգի հայ համայնքը: Հանրապետականներից այդ պաշտոնում առաջադրվել էր Մեգ Ուիթմանի թեկնածությունը, որը eBay օնլայն-աճուրդի նախկին ղեկավարն է: Դեմոկրատի համար քվեարկել է ընտրողների 51 տոկոսը, հանրապետականի համար` 44 տոկոսը: