AM
15 Նոյեմբեր 2010 - 07:44 AMT

Աբդուլլահ Գյուլը մշտապես կապի մե՞ջ է Հայաստանի նախագահի հետ

Այսօր հայ-թուրքական հարաբերությունները դե ֆակտո փակուղի են մտել, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Աբդուլլահ Գյուլը` հատելով Հայաստանի օդային տարածքը: Նրա խոսքերով, ներկա իրավիճակն այս հարցում չի բխում երկրների շահերից: Այդ առումով նա նշել է, որ եթե հարաբերությունների կարգավորման հարցը լուծվեր, ապա տարածաշրջանում հնարավոր կլիներ հաստատել տնտեսական համագործակցություն:

Գյուլը նաև ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չի սպառել իրեն: «Մենք աշխատանքներ ենք Կովկասի ուղղությամբ: Դրա հետ կապված` ես մշտապես կապ եմ պաշտպանում ՀՀ նախագահի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ», հաղորդում է Bugun-ը: