ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի կասպիական երրորդ համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 18-ին: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, գագաթնաժողովին կմասնակցեն հինգ մերձկասպյան պետությունների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի նախագահները:





