«Վիլաեթ-3» զորավարժությունների շրջանակներում Իրանը փորձարկել է հակաօդային ռադարային սարքերը: Ըստ Fars գործակալության հաղորդագրության, փորձարկումների ընթացքում հակաօդային հրթիռները պետք է ոչնչացնեին թշնամու վիրտուլ կործանիչները: Ըստ գործակալության, ռադարները հաջողությամբ են անցել փորձարկումները: Իրանում արտադրված ռադարային սարքերը հայտնաբերում են անօդաչու ինքնաթիռներն ու նրանց թռիչքի կոորդինատները:
Ռազմաօդային զորավարժություններն Իրանում մեկնարկել են նոյեմբերի 16-ին: Զորավարժությունները կոչված են ցուցադրելու երկրի պատրաստակամությունը պաշտպանել իր միջուկային օբյեկտները հնարավոր հարձակման դեպքում:





