AM
19 Նոյեմբեր 2010 - 12:56 AMT

Նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Ջեյմս Ապպաթուրայը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ապպաթուրայը կստանձնի պաշտոնը դեկտեմբերի 1-ին, փոխարինելով Ռոբերտ Սիմոնսին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 7 տարի:

Նախկինում Ջեյմս Ապպաթուրայը կատարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղարի պարտականությունները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: