Նոյեմբերի 17-ին Կիևում տեղի ունեցավ «Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խորհուրդ» Համաուկրաինական հասարակական կազմակերպության սահմանադիր համագումարը: «Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խորհրդի» ղեկավար միաձայն ընտրվեց Աշոտ Ավանեսյանը:
Կազմակերպությունն իր առաքելությունն է հռչակել Ուկրաինայի բոլոր ազգային խմբերի շահերի պաշտպանությունը և աշխատանքը ի նպաստ Ուկրաինայի բարօրության, միասնության ու ամոբղջականութւյան: Կազմակերպությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցության ակտիվացմանը հասարակական ու քաղաքական կյանքում, հաղորդում է Analitika.at.ua-ն:





