ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը դաշնային հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ, որին մեղադրում են առավելապես խոշոր չափերի մեքենայությունների համար: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Վլադիմիր Մարկինի վրա: Բացի այդ, չորեքշաբթի դատարանը ձերբակալեց Եղիազարյանի կողմից վերահսկվող երկու ընկերությունների բաժնետոմսերը:
Ըստ Մարկինի, «քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում նրա գտնվելու վայրը չի հայտնաբերվել, ուստի Եղիազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել»:
Ըստ Մարկինի, «եթե Քննչական կոմիտեն պաշտոնական հավաստիացում ստանա ներքին գործերի մարմիններից ՌԴ տարածքում Եղիազարյանի բացակայության մասին, ապա նրա նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում»:





