AM
24 Նոյեմբեր 2010 - 15:09 AMT

Իրանը չի ընդունում և չի ճանաչում Կասպից ծովի մասին համաձայնությունը` ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի միջև

Թեհրանը չի ճանաչում Կասպից ծովի հատակը սահմանազատելու մասին համաձայնությունը` ստորագրված մի շարք ափամերձ պետությունների կողմից երկկողմանի մակարդակում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Մոհամմադ Մեհդի Ախունզադեն:

«Իրանը չի ընդունում և չի ճանաչում Կասպից ծովի մասին համաձայնությունը` ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի միջև»,- ասել է նա, հաղորդում է Interfax-ը: