Աստանայում բացվել է ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական խորհրդաժողովի ավարտական փուլը: Ինչպես հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը, նախապատրաստման առաջին փուլն անցել է 2010թ. սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին Վիեննայում: Նոյեմբերի 26-28-ին Աստանայում քննարկելու են ԶԼՄ-ների ազատության, միգրանտների հանդեպ անհանդուրժողականության ու թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերը: Հատուկ ուշադրություն կդարձվի երեխաների թրաֆիկինգին: Ավարտական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 պետությունների ներկայացուցիչները:





