AM
26 Նոյեմբեր 2010 - 10:19 AMT

Ադրբեջանն ամեն ինչի կդիմի փոխելու համար ստատուս-կվոն, գտնում է բրիտանացի փորձագետը

Կովկասի համար Աստանայի գագաթնաժողովը կարևոր նշանակություն ունի, քանի որ ևս մեկ հնարավորություն է տալիս առաջ մղելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Ըստ նրա, կան որոշ համեստ ակնկալիքներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան պայմանավորվածության հասնել:

Սակայն նա գտնում է, որ Ադրբեջանն ամեն ինչի կդիմի փոխելու համար ստատուս-կվոն: «Դրա համար նա ունի մի շարք քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական լծակներ: Սակայն, ըստ իս, ռազմական տարբերակի կիրառումը լիովին չի բխում Ադրբեջանի շահերից, նա պետք է իր նպատակներին ձգտի հասնել այլ միջոցներով»,-ասել է Սամուտը: Ըստ փորձագետի, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի անդրադառնա իրական վիճակի վրա, հաղորդում է 1news.az-ը: