AM
29 Նոյեմբեր 2010 - 15:12 AMT

Լավրովն ԱՄՆ հետ աշխատանքում կարհամարի WikiLeaks-ի «զվարճալի ընթերցվածքը»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է WikiLeaks կայքում ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակների հրապարակումը, որոնց թվում հանդիպում են ռուս ղեկավարների հասցեին ոչ հաճելի բնութագրեր:

Նախարարի խոսքով, Մոսկվան ԱՄՆ-ում իր գործընկերներին գնահատելու է` ելնելով կոնկրետ գործերից, այլ ոչ թե դուրս հոսած տեղեկատվությունից: WikiLeaks-ում տեղակայված նյութերը նախարարը «զվարճալի ընթերցվածք» է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: