AM
30 Նոյեմբեր 2010 - 11:14 AMT

Մարկ Պերեն դը Բրիշամբո. Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի վկայում ԵԱՀԿ թուլության մասին

Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի վկայում ԵԱՀԿ թուլության մասին: Այդ մասին հանդես գալով Աստանայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն:

«Այստեղ պարզություն պետք է լինի՝ կազմակերպությունը չի կարող իր բաղադրիչներից լավը լինել, չեմ կարծում, թե դժվարությունները կազմակերպությունն է ստեղծում»,-ասել է Բրիշամբոն: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ՄԽ միջոցով «անդադար ուղիներ է որոնում հակամարտության կարգավորման համար»:

«Այն փաստը, որ մենք կարգավորման չենք հասել այս տարիների ընթացքում, վկայում է այն մասին, թե որքան բարդ է իրավիճակը, ոչ թե այն մասին, թե կազմակերպությունը լավն է կամ վատը: ԵԱՀԿ-ում ցանկացածը ձեզ կասի՝ եթե ինչ-որ մեկը կարող է ավելի լավ արդյունքի հասնել, խնդրեմ, մենք միայն խաղաղություն ենք ցանկանում, ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը, որպեսզի ապագայում հաշտություն ու ներդաշնակություն հաստատվի Կովկասի բոլոր ժողովրդների միջև: Մենք այստեղ լավ ապագայի համար ենք»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը: