AM
1 Դեկտեմբեր 2010 - 07:58 AMT

ՌԴ նախագահ. Ուժի կիրառումը հակամարտությունների լուծման ժամանակ անընդունելի է

Հակամարտությունների լուծման ժամանակ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում նման տեսակետ արտահայտեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի նախագահի խոսքերով` ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն մշտապես և առանց ընտրության:

Դմիտրի Մեդվեդևը մատնանշեց, որ այդպիսի ունիվերսալ սկզբունքներ պետք է դառնան հակամարտության լուծման ժամանակ ուժի կիրառումից հրաժարումը, հակամարտությունը կողմերի միջև համաձայնությամբ կարգավորելը, առկա բանակցային և միջնորդական ձևաչափերի նկատմամաբ հարգանքը և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիական բնակչության իրավունքների հարգումը: