AM
1 Դեկտեմբեր 2010 - 08:39 AMT

Պետրոս Էֆտիմիու. Աշխարհը, ինչպես նախկինում, այսօր ևս ԵԱՀԿ-ի կարիքն ունի

Աշխարհը, ինչպես նախկինում, այսօր ևս ԵԱՀԿ-ի նման կազմակերպության կարիքն ունի, քանի որ ձգձգված հակամարտությունները նախկինի պես ազդում են կազմակերպության ապագայի վրա ու գոյություն ունի ուժի կիրառման սպառնալիք: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն: «Այս կազմակերպության կարիքը կա, քանի որ անկայունությունը հարևան տարածաշրջաններում շարունակում է խնդիր լինել: ԵԱՀԿ-ն հարկավոր է մեզ անվտանգության համապարփակ ու բովանդակային հայեցակարգերի մշակման համար»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը:

Էֆտիմիուն ասել է նաև, որ ԵԱՀԿ վերածնունդը միայն սկսվում է: Նա հույս է հայտնել, որ սերտ համագործակցություն կհաստատվի Լիտվայի հետ, որը 2011թ. ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը: