AM
1 Դեկտեմբեր 2010 - 10:12 AMT

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Այդ մասին դեկտմբերի 1-ին հայտարարել է AFP գործակալությունը:

39-ամյա Ասանժի վերաբերյալ թողարկվել է այսպես կոչված «կարմիր ծանուցումը», ինչը նշանակում է, որ նա ընդգրկվել է ամենաորոնվող հանցագործների ցուցակում: Ինտերպոլի հետ համագործակցող երկրները պարտավոր են ձերբակալել Ասանժին, եթե նա հայտնվի նրանց տարածքում:

Շվեդիայի իշխանությունները մեղադրում են Ասանժին բռնաբարությունների և սեքսուալ նկրտումների համար: Սակայն, ինքը ծրագրավորողը իր հասցեին հնչող մեղադրանքները մերժում է՝ պնդելով, որ պատճառը իր գործունեությունն է: Ասանժի դեմ գործ են հարուցել նաև Ավստրալիայի իշխանությունները: