Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է WikiLeaks-ում զետեղված տեղեկատվությունը: Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մեքենաշինական-քիմիական արդյունաբերության կորպորացիան Իրանին զենք, զինամթերք չի վաճառել: Ուստի, կայքում զետեղված հոդվածը չի արտացոլում իրականությունը:
Նախարարությունը հայտարարել է, որ արտահանումից առաջ կորպորացիան պետք է պարտադիր կարգով գրավոր թույլտվություն ստանար պաշտպանության նախարարությունից, և իրավունք չունի առաքում կատարել առանց նման թույլտվության, ասվում է TRT-russian-ի հաղորդագրության մեջ:
WikiLeaks-ը փաստաթղթեր է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ, որտեղ ասվում է Իրանին զենք ու ռազմական տեխնիկա մատակարարելու մասին:





