AM
6 Դեկտեմբեր 2010 - 09:50 AMT

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի նախագահի հետ

Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին: