Նոյեմբերի 29-ին WikiLeaks կայքն աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին փոխանցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 250 հազար նամակներ: Հրապարակված փաստաթղթերի հերթական հոսքում առկա է տեղեկատվություն, որը վերաբերվում է ռուս-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիական վարչակազմի և ԱԳՆ-ի` Ռուսաստանի հետ բարեկամության մասին վերամբարձ հայտարարությունների ետևում կանգնած են ռուսական ռեժիմի և նրա արտաքին մեթոդների գնահատման բացարձակ այլ գնահատականներ»,- գրում է Le Monde-ը: «Ռուս ղեկավարներն իրենց երկրի հեռանկարների երկարաժամկետ տեսլական չունեն, նրանք սահմանափակվում են 6-ամյսա հորիզոնականով և մտածում բիզնեսում սեփական շահերի մասին»,- մեջբերում է թերթը Ելիսեյան պալատի դիվանագիտական բաժնի անդամներից մեկի` Դամյեն Լորի խոսքերը, որոնք ասվել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիական պաշտոնյաները ենթադրում են, որ ռուսական ռեժիմը ղեկավարվում է ֆինանասական կարգի դատողություններով: «Ռուսական քաղաքականությունն ուղղված է որոշ անձանց կողմից կարճաժամկետ շահույթ ստանալուն»,- 2008-ի հունվարին հայտարարել է Ելիսեյան պալատի ռազմավարական հարցերով խորհրդական Ֆրանսուա Ռիշյեն:
2008-ի հունվարին, պնդում է Ռիշյեն, Ռուսաստանը հարևան երկրների հետ իր հարաբերություններում զբաղված է վերաքննությամբ և փորձում է վերակառուցել եվրոպական կարգը, որը հաստատվել է «սառը պատերազմից» հետո: «Պետք է մեկ սերունդ անցնի, որպեսզի ռուս հասարակական կարծիքը հաշտվի Լեհաստանի, Մերձբալիթիայի, Ուկրաինայի և Վրաստանի վրա ազդեցության կորստի հետ: Ցավոք սրտի, Ռուսաստանում համարում են, որ «լավ հարևանը» պետք է կախման մեջ լինի և հնազանդ»,- 2009-ի սեպտեմբերին ասել է նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լևիտը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ Ուկրանիան մի օր կդառնա ՆԱՏՕ անդամ, բայց պետք չէ շտապեցնել գործընթացը»: Ֆրանսիան մտահոգված է երկակի խաղով, որը վարում է Ռուսաստանը միջազգային անվտանգության հարցերում: Ֆրանսիացի դիվանագետները Ֆիլիպ Գորդոնի հետ զրույցում հայտարարել են, որ «Ռուսաստանը կարծում է, որ իրեն ավելի ձեռնտու է, որպեսզի Արևմուտքը խճճվի աֆղանական ճահճում, իսկ Իրանի հետ հարաբերություններում պահպանվի ստատուս քվոն»: Թեև հանրության առաջ Նիկոլյա Սարկոզին բարեհաճ է արտահայտվում Եվրոպայում անվտանգութունը վերանայելու մասին Կրեմլի առաջարկների մասին, ֆրանսիացի դիվանագետների խոսքերից հետևում է, որ Փարիզը ռուսական գաղափարներն «անընդունելի» և «մաքուր սադրանք» է համարում. եթե Ֆրանսիան փորձում է դրանք «կիրառել», ապա նրա համար, որպեսզի փորձի ստիպել Ռուսաստանին գործել միջազգային կանոնների շրջանակներում, գրում է թերթը, հաղորդում է InoPressa-ն:





