AM
7 Դեկտեմբեր 2010 - 13:52 AMT

Լիտվան մտադիր է առանձնակի ուշադրություն հատկացնել հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ

«Լիտվան մտադիր է առանձին ուշադրություն հատկացնել հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ»,-հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բերնար Ֆասիեի և Իգոր Պոպովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը:

Հանդիպման ժամանակ Լիտվայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հարկավոր է ամրապնդել ԵԱՀԿ քարտուղարության, ատյանների ու առաքելությունների դերը: Կողմերը քննարկել են նաև Աստանայի ԵԱՀԿ երկրների ղեկավարների հանդիպումը;

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման շուրջ, հաղորդում է Լիտվայի ԱԳՆ մամլո ծառայությունը: