Եվրամիությունը, որպես խոշոր ուժային կենտրոն, կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում, հաղորդում է ANS ադրբեջանական հեռուստաալիքը: Ըստ նրա, պաշտոնական Բաքուն հուսով է, որ ԵՄ-ն կաջակցի ղարաբաղյան կարգավորման հարցում:
«Մենք հավատում ենք, որ ԵՄ-ի աջակցությամբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն»,-ասել է Մամեդգուլիևը:
Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 11-րդ նիստը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 7-ին:





