Եթե որևէ մեկը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի համար, ապա դա հաստատ Իսրայելը չէ, այլ Թուրքիան: Այդ մասին ynetnews հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարի մերձակա շրջապատի պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ: Ըստ նրա, ներողություն խնդրել Թուրքիայից կնշանակի պարտություն ահաբեկչության առջև:
Մինչդեռ Jerusalem Post թերթը գրում է, որ Իսրայելի ու Անկարայի միջև բանակցություններ են ընթանում թուրք-իսրայելյան հարաբերությունների բարելավման շուրջ:
Նախօրեին Haaretz թերթը հայտնել էր , որ Երուսաղեմն ու Անկարան համաձայնագիր են պատրաստույմ հարաբերությունների բարելավման մասին, որտեղ կմտնի նաև Թուրքիայի առաջարկած պայմանը՝ ներողություն խնդրել «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու համար: Իր հերթին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն հաստատել է, որ մայիսի 31-ին իսրայելցի զինվորականները ճիշտ են վարվել:





