AM
8 Դեկտեմբեր 2010 - 15:18 AMT

Ո՞վ է պոկել Կիևում ընթացող մեդիա ֆորումում հայկական լուսանկարների տակ առկա գրությունները

ՌԻԱ Նովոստիի կողմից Կիևում կազմակերպված Եվրոպական և ասիական մեդիա ֆորումի (FEAM) շրջանակներում ԱՊՀ-ի, Բալթիկայի երկրների և Վրաստանի լուսանկարների ցուցահանդեսում պոկել են Ռուբեն Մանգասարյանի հեղինակած հայկական լուսանկարների տակ առկա գրությունները: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից երկուսը կատարվել են Արցախում: Ընդմիջումից հետո այդ լուսանկարների տակ առկա գրությունները պոկված էին: Միանգամայն հնարավոր է, որ դա ֆորումին մասնակցող ադրբեջանցիների ձեռքի գործն է:

Ֆորումին մասնակցում է նաև PanARMENIAN Media ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Ազարյանը: