AM
9 Դեկտեմբեր 2010 - 12:40 AMT

Նոր խթան կստանա հայրենադարձությունը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել ՀՀ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին։ Հայրենադարձությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում և մի շարք այլ փաստաթղթերում դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը։

Ինչպես նշել է ՀՀ սփյուռիք նախարար Հրանուշ Հակոբյանը, հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, ովքեր ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ։