AM
9 Դեկտեմբեր 2010 - 15:56 AMT

Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքար է կանգնեցվել Կուբանի Սլավյանսկում

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել և օծվել Կուբանի Սլավյանսկ քաղաքի (ՌԴ Կրասնոդարի շրջան) հայկական եկեղեցու բակում: Խաչքարի օծման արարողությունն անցկացվել է հոգևորականների կողմից` ՀԱԵ Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես Մովսեսյանի գլխավորությամբ, հաղորդում է «Երկրամաս» թերթը: