«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր քաղաքականությամբ Հայաստանի ղեկավարությունը փորձում է շեղել աղետալի վիճակում գտնվող հայ հասարակության ուշադրությունը: Բայց հայերին լավ հայտնի է, որ բանակցություններում արձանագրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- լրագրողներին Բաքվում հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը:
Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհը միշտ գտնվում է օրակարգում, և ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն նման շրջադարձի





