Եվրախորհրդարանի պատգամավորները, հենվելով բանաձևի նախագծի վրա, որ պատրաստել է Թուրքիայի գծով զեկուցող Ռիյա Օյմեն Ռյույտենը, իրենց կարծիքն են հայտնել Կիպրոսի, խոսքի ու մամուլի ազատության, նոր սահմանադրության և այլ հարցերի վերաբերյալ:
Ի պատասխան հունական պատգամավորների պահանջին, Ռյույտենը հայտարարել է, որ բավական տեղ է հատկացրել Կիպրոսի հարցին: Նա նշել է, որ իր զեկույցը վերաբերում է Թուրքիային, ոչ թե Կիպրոսին:
Մինչ հունվարի 18-ը եվրապատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել բանաձևի վերաբերյալ, որը փետրվարին կներկայացվի Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի քննարկմանը, հաղորդում է TRT-russian-ը:





