AM
12 Դեկտեմբեր 2010 - 11:42 AMT

Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտության արդար լուծման ուղղությամբ»,- նշել է նա` ընդգծելով, որ դա իր արտացոլումն է գտել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ստորագրված հայտարարության մեջ:

ՌԴ դիվանագետի խոսքով` հակամարտության լուծման ուղղությամբ հետագա համատեղ քայլերը քննարկվել են նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ավարտից հետո կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է 1news.az-ը: