ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)` «1», «3», «8», «4», «4», «3», «9», «7», «3»:
2010 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները: Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին կամ վերջին 3, առաջին կամ վերջին 4, առաջին կամ վերջին 5, առաջին կամ վերջին 6, առաջին կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության: Ընդ որում, եթե առաջին կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 30-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:





