2011-ին թուրքական Իգդիր քաղաքի համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացվելու է հայոց լեզվի և գրականության ամբիոն: Այդ մասին հաղորդել է համալսարանի ռեկտոր Իբրահիմ Հաքի Յիլմազը: Նրա խոսքերով, հայոց լեզու դասավանդելու համար հրավիրվելու են մասնագետներ Հայաստանից և Նախիջևանից:
Բացի հայերենից, համալսարանում ուսումնասիրելու են պարսկերեն և ռուսերեն, հաղորդում է Zaman թերթը, նշելով, որ համալսարանը բացվել է 2008-ին: Իգդիրի բնակչության հիմնական մասը քրդեր և ադրբեջանցիներ են:





