Այլ երկրների դատական ատյանների ոչ մի որոշում չի կարող փոխել մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես գրում է թուրքական Yeni Şafak թերթը, անդրադառնալով Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հետնորդները կարող են պահանջել ապահովագրման վճարում, Դավութօղլուն պարզաբանել է, որ տարբեր երկրների բոլոր այդ իրավաբանական ընթացակարգերը չեն վերաբերվում Թուրքիային: «Մեր դիրքորոշումն այս հարցում պարզ է, այն չի փոխվել»,- նշել է նա:
Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասի կայունության պլանն աշխատում է, բայց հայկական դիվանագիտական ճակատում ոչ մի նորություն չկա:





