AM
14 Դեկտեմբեր 2010 - 11:18 AMT

Էրդողանը դատի է տվել բրիտանական The Daily Telegraph-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել The Daily Telegraph թերթի դեմ, որն իր էջերում տեղեկատվություն է զետեղել այն մասին, թե Իրանն, իբր, ֆինանսավորել է Արդարության ու զարգացման կուսակցությանը:

Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Press թերթը, հիշեցնելով, որ թուրք վարչապետը հայտարարել էր, թե այդ տեղեկատվությունը կեղծ է, բերում է հայցի մանրամասները: Հոդվածում, որի հեղինակն է Սարա Լիմբրիկը, նշվում է, որ հայցում ասվում էր, թե The Daily Telegraph թերթի նյութում ոտնահարվել է վարչապետ Էրդողանի պատիվն ու արժանապատվությունը:

Ըստ Press-ի տեղեկատվության, վարչապետ Էրդողանը պահանջել է, որ նման պնդումներ պարունակող տեղեկատվություն այլևս չհրապարակվի:

Telegraph մեդիա-հոլդինգը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս միջադեպը, գրում է TRT-Russian-ը: