«Ես կարծում եմ, որ Արցախը 2011 թվականին չի միանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ուղիներ փնտրեն: Այդ համատեքստում Աթանեսյանը նշեց, որ համանախագահները պետք է որոշակի պլատֆորմներ գտնեն, որպեսզի գոնե ինչ-որ կապ հաստատեն Ստեփանակերտի ու Բաքվի միջև: «Դա լավագույն և ամենակարճ ճանապարհը կլինի այդ հիմնահարցում համաձայնության գալու համար»,- նկատեց Աթանեսյանը` ավելացնելով, որ կապեր կարելի է հաստատել, օրինակ, հումանիտար կամ տնտեսական ոլորտներում:





