AM
17 Դեկտեմբեր 2010 - 05:50 AMT

Իրանը Թուրքիայի միջնորդությամբ սկսել է գաղտնի բանակցություններ վարել Արևմուտքի հետ

Իրանը գաղտնի բանակցություններ է սկսել Արևմուտքի հետ` փորձելով չեղյալ համարել իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Բանակցություններն ընթանում են Թուրքիայի միջնորդությամբ, հաղորդում է Daily Telegraph-ը:

Բրիտանական թերթի տեղեկատվության համաձայն, ըստ առաջարկվող համաձայնության, Իրանը կհանձնի ուրանի իր պաշարների զգալի մասը: Բացի դրանից, Իրանը կդադարեցնի միջուկային վառելիքի հարստացումը պատժամիջոցները չեղյալ համարելու դիմաց, որոնք լրջորեն ազդել են երկրի տնտեսության վրա: