AM
17 Դեկտեմբեր 2010 - 07:29 AMT

Հայաստանը Հին Ջուղայի ոչնչացված խաչքարերի մասին փաստաթուղթ է ներկայացրել ՄԱԿ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 հազար միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին: Փաստաթուղթը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Փաստաթուղթը կազմված է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, այնտեղ շարադրված են տեղեկություններ Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերի մասին:

Ադրբեջանի կազմում Նախիջևանի գտնվելու տարիներին ոչնչացվել են VII-XIX դարերի հայկական մշակութային ժառանգության 27 հազար նմուշներ՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, որոնք համամարդկային արժեք ունեն: Փաստորեն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է Նախիջևանի հայկական պատկանելության բոլոր վկայությունների ոչնչացման քաղաքականություն: