AM
17 Դեկտեմբեր 2010 - 09:01 AMT

ՀՀ և ԼՂՀ ընտրական հանձնաժողովների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: