Անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ ու հմուտ բանակը: Այդ մասին գրում է թուրքական «Զաման» թերթը:
Ըստ թերթի, Հայաստանը չի բավարարվում ձեռք բերածով և նոր քայլեր է նախաձեռնում, վերջերս հաստատվեց բանակի արդիականացման հնգամյա ծրագիրը:
«Բարեփոխումներն իրականացվում են հայ-ադրբեջանական հնարավոր բախման շեմին: Հայաստանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում՝ 2010թ. երկարացվեց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը: Փաստաորեն, Հայաստանը շարունակվում է զինվել: Հայաստանի թշնամիները, այդ թվում մենք, կամա թե ակամա պետք է դա հաշվի առնենք»,-ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ:





