AM
20 Դեկտեմբեր 2010 - 11:04 AMT

Աշոտ Ղուլյան. Բանակցային գործընթացի անարդյունավետությունը նրանում է, որ դրան չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը

ՀՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայինև նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում Պորեբան նշել է, որ Լեռնային Ղարաբաղ իր այս այցը ճանաչողական է և Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները:

«Ես պատրաստվում եմ օբյեկտիվ զեկույց ներկայացնել և չէի կարող չայցելել Լեռնային Ղարաբաղ` տեղում ինչպես իշխանությունների, այնպես էլ Ղարաբաղի հանրության կարծիքի հետ ծանոթանալու համար»,- ասել է Պորեբան: Իր հերթին, Աշոտ Ղուլյանը նշել է եվրախորհրդարանականների այցի կարևորությունը:

«Վերջին ժամանակները երկրորդ անգամ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ժամանում են Ղարաբաղ և դա հիմք է տալիս ենթադրելու, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի լուրջ հետաքրքրություն հանդես բերել ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ»,- ասել է Ղուլյանը: Նա միաժամանակ ցավակցություն է հայտնել այն առիթով, որ միջազգային հանրությունը պատշաճ հետաքրքրություն հանդես չի բերում հանրապետությունում արդեն ձևավորված ժողովրդական արժեքների նկատմամբ: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` ԼՂՀ ԱԺ խոսնակը նշել է, որ բանակցային գործընթացի անարդյունավետությունը նրանում է, որ դրան չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը, հաղորդում է ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունը: