Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը:





