Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Եղիա II-ը հայտարարել է, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքում առկա տարածքային ու էթնիկական հակամարտությունները նման են:
«Ես գտնում եմ, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքում առկա հակամարտությունները նման են, և մենք պետք է այդ խնդիրները լուծենք հաղորդակցվելով և խաղաղ ճանապարհով»,- նշել է նա: Ընդ որում`Եղիա II-ը նշել է, որ դրանք պետք է լուծվեն մոտ ժամանակներս, այլապես այդ իրադրությունները հավակնում են մեծ հակամարտությունների վերածվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





