AM
24 Դեկտեմբեր 2010 - 09:52 AMT

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում բարձր գնահատականի է արժանացել

2010թ. Ռուսաստանը շարունակել է ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում տարեկան ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Սազոնովը: «Բարձր միջազգային գնահատական է ստացել Ռուսաստանի միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Տեղի ունեցան ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները՝ հունվարի 25-ին Սոչիում, հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 27-ին՝ Աստրախանում»,-ասել է Սազոնովը: