Իլհամ Ալիևը ծննդյան օրվա առթիվ ստացավ «Ուսանողների ընկեր» կոչումը, իսկ մինչ այդ` «Լրագրողների ընկեր»: Շատ շուտով նա կդառնա մարզիկների, դպրոցականների, վարսավիրների լավագույն ընկերը: Դա հետխորհրդային տարածքում անցել են 70 տարի առաջ, և թե ինչով է ամեն ինչ վերջացել, բոլորին քաջ հայտնի է:
Հավանաբար, բոլոր բռնապետերը սիրում են ժողովրդի կողմից «պաշտվել և հարգվել»` նրանք առանց դրա ուղղակի չեն կարող ապրել: Կարևոր չէ, որ դու ծիծաղելի ես ողջ աշխարհում, կարևոր է այն, որ դու ածխաջրածիններ ունես, որոնք ԱՄՆ թեթև ձեռքով դարձել են ժողովրդավարության չափանիշ: Ադրբեջանի բնակիչների երևակայությունը, ավելի ճիշտ, նրա միապետին հավատարիմ մասի, սահմաններ չունի: Ալիևի ծննդյաննօրվա առթիվ Գյանջայում թխել են 49 մ երկարությամբ տորթ (ապրած տարիների թվով) և 12 տոննա քաշով: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանի բնակիչների 78 տոկոսն ընդունակ չէ վճարել կեցության համար:
Իսկ հոբելյարն այս օրը ոչ մի բանով աչքի չընկավ. հանդես գալով Ստամբուլում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում` նա կրկնեց բոլորին ձանձացրած հեքիաթը 20 տոկոս բռնազավթված տարածքների և միլիոնավոր փախստականների մասին: Բայց պետք է նաև ասել, թե ում է նա պարտական ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար: Իհարկե, հայկական բանակն ավելի ուժեղ է` դա նույնիսկ Թուրքիան է ընդունում, բայց չլիներ Ալիև-ավագի և նրա հրամանատարների վախկոտությունը, միգուցե կորցնեին ոչ թե 20, այլ 15 տոկոս, թեև իրականում ԼՂՀ անվտանգության գոտին կազմում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի 13 տոկոսը:
Ալիևը կդավաճաներ իրեն, եթե չխոսեր նավթի և գազի մասին: «Այսօր գոյություն ունեն յոթ նավթային և գազային խողովակաշարեր, որոնք մեր երկրից հումքը տանում են համաշխարհային շուկաներ»,- նշել է նա: Նա, իհարկե, ճիշտ է, բայց ահա թե ուր են անհետանում նավթի և գազի վաճառքից ստացված փողերը, երբ բնակչությանը, լավագույն դեպքում, հասնում են փշրանքները: Թեև դա մեզ չի վերաբերվում` նրա ժողովուրդն է, թող ապրի, ինչպես ցանկանում է:
Ստամբուլում Ալիևի ելույթում շատ հախաճ կրկնվում էր «եղբայր» բառը ինչպես նախագահ Գյուլի, այնպես էլ նախագահ Ահմադինեժադի վերաբերյալ: Թե ինչով կավարտվի այդ «եղբայրությունը», դժվար է հասկանալ. նրանք չափազանց տարբեր են, տարածաշրջանում իրավիճակը շատ արագ փոխվում է: Իսկ ամենագլխավորն այն է, որ «եղբայրները» չեն ընտրվում ցմահ, ինչպես Իլհամ Ալիևը: Ոչ ոք չի կասկածում, որ նա շատ երկար է իշխելու Ադրբեջանում, ևս մեկ «եղբոր»` Նուրսուլթան Նազարբաևի նման: Ալիևին հեռացնելը գրեթե անհնար է, գուցե միայն ղարաբաղյան բանակից հերթական պարտության դեպքում:
«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարողին, որին ունի» ասացվածքը վերաբերվում է նաև Ալիևների կլանին: Ուղղակի ծիծաղելի, երբ ասում են, որ ժողովուրդը մեղավոր չէ: Ոչ ոք չի ստիպում փառաբանել Հեյդարին ու Իլհամին: Դա ուղղակի քոչվորների արատն է` համբուրել մարդասպանի ձեռքը: Ինչն էլ տեսնում ենք Ադրբեջանի փայլուն օրինակով: Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի Բաքվում մեկ տարի անց, երբ Ալիևը դառնա 50 տարեկան…





