AM
29 Դեկտեմբեր 2010 - 09:42 AMT

Ռուսաստանը հրաժարվում է իրանական ընկերությունների հետ համագործակցությունից

ՌԴ կառավարության արտաքին հատկացումների հանձնաժողովը մերժել է իրանական Hazar Sea Shipping Lines ընկերության հայտը, որը մտադիր էր ձեռք բերել «Ալֆապորտ» համալիրն Աստրախանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը:

ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի դեմ պատժամիջոցների և ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրի հիման վրա աշխատանքը իրանական ընկերությունների հետ սահմանափակվում է: