AM
8 Հունվար 2011 - 08:16 AMT

Միայն մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը 30 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Հունվարի լույս 8-ի գիշերը ադրբեջանական կողմը 30 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«ԼՂՀ պաշտպանության բանակի ձեռնարկած միջոցների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,-ասել է Հասրաթյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: