AM
9 Հունվար 2011 - 12:26 AMT

Հունվարի 1-ից 8-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք

Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրում: Վերջինիս տվյալների համաձայն, ռեժիմի խախտումների ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչաքի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղությունների տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 500 կրակոց:

Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: