«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչներ ՀՀ–ում գրանցված և ՀՀ ֆինանսների նախարարություն գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):
Բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը հրապարակում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, իսկ անդամներին ներկայացվող պահանջները և սահմանափակումները սահմանված են վերոնշյալ հոդվածով:
Ինչպես ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ, գնումների բողոքարկման խորհրդի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունները (միավորումները) պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն գրավոր դիմում: Դիմումին անհրաժեշտ է կցել թեկնածուի անձնագրի պատճենը` նշելով նաև աշխատանքային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:





