AM
12 Հունվար 2011 - 07:28 AMT

Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների դեսպանների հետ քննարկել է 2011թ. խնդիրները

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ աշխատանքային նախաճաշի տեսքով:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության ակտուալ հարցերը այդ կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփոման համատեքստում և ԱՊՀ առջև ծառացած խնդիրները: